Հատվածներ «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ NovostiNK-իմ տված հարցազրույցից

Իշխանություններում՝ ուժային կառույցներում, կան շատ կարգին մարդիկ, որոնք պահը ճիշտ են հասկանում և չեն տրվում անօրինական հրամաններին: Ես կարծում եմ, որ նրանցից որոշների մասին իշխանությունները գիտեն, որ մեզ հետ են, բայց մենք ցույց ենք տալիս, որ նրանք մեզ հետ չեն, նրանցից ոմանք էլ ցույց են տալիս, թե չգիտեն, որ մեզ հետ են:

Ես տեղյակ եմ նրանց բոլոր կուլուարային զրույցներից, երբ են նրանք հանդիպում: ՀՀ ղեկավարը չգիտի, որ իր կողքին բերանբացներ կան, խոսում են ամեն ինչի մասին: Ընդ որում, ոմանք դա անում են դիտմամբ, որ նրան քցեն, իսկ նրանցից ոմանք էլ դա անում են, որ ցույց տան, թե իրենցից ինչ-որ բան են ներկայացնում: Նրանք ասում են՝ Արշակ Կարապետյանը հենց փորձի գալ Հայաստան, մենք նրանք օդանավակայանում կբռնենք, ավելին, նրանցից մեկն անգամ ասել է՝ ամբողջ ինքնաթիռը կվերցնենք, ոչ միայն նրան, եթե հանկարծ գա: Հիմա եկեք նայենք՝ Արշակ Կարապետյանն ավելի քան 30 տարի ծառայել է հայրենիքին, զինված ուժերում, և ասում են ինձ՝ հենց գաս, ձերբակալելու ենք: Կարապետյան Արշակը պրոֆեսիոնալ է, նրանք փորձում են խախտել իմ օրինական իրավունքները:
Եվ այստեղ Արշակ Կարապետյանը երկու ելք ունի. կամ մնալ ապրելու ինչ-որ տեղ արտասահմանում, կամ վերադառնալ և թույլ չտալ նրանց, որ ինձ ձերբակալեն: Ինչպե՞ս դա անել, դա շատ հեշտ է: Արշակ Կարապետյանը ևս ստիպված է լինելու օրենք խախտել: Եթե նրանք իմ նկատմամբ օրենք են խախտում, այդ դեպքում ի՞նչ հարց կարող է լինել ինձ, եթե ես նրանց նկատմամբ… Թեպետ մինչև հիմա ես ոչ մի օրենք չեմ խախտել և փորձում եմ պահել սա:

Հիշո՞ւմ եք հարցազրույցներից մեկի ժամանակ Տավուշի հետ կապված ես ասել էի բանակին, զորքին խորհուրդ էի տվել՝ առանց գրավոր հրամանի հետ չքաշվեն: Կգա ժամանակ, ես կասեմ՝ ինչ է իրենից ներկայացնում ամսի 19-ի 036 հրամանը, և ինչի հիման վրա է այն ստորագրվել և ում կողմից: Ես կամ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերին կասեմ, և երբ ասեմ՝ դուք «կընկնեք», չեք հավատա: Ուրեմն՝ այնտեղ չկա հիմնավորում, որ առկա է երկրի ղեկավարի կարգադրություն, կամ՝ Տավուշի հատվածում տարածքներ հանձնելու մասին ԱԺ-ի կողմից ընդունված ինչ-որ օրենք:

Հիշեցնենք, որ մայիսին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը հայտարարել էր.

«  Զինված ուժերն ականազերծումն անում է զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն: Ես այդ մասին  տեղյակ եմ: Դեռ չեմ տալիս այդ հրամանը ստորագրողի  անունը»: