«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Գյումրիում նախաձեռնող խմբի հերթական նիստ է արել:
Նիստին մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ այլ անդամներ:
Նիստը վարել է Կարեն Սարուխանյանը, ով Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է:
Նշենք, որ ԱԺ 2026թ-ի ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ն արդեն սկսել է կուսակցության մարզային կառույցներն ակտիվացնել, վերափոխումներ անել, ինչպես նաեւ «մաքրել» կուսակցության շարքերը:
ՔՊ-ն նաեւ տարբեր միջոցներով ազատվում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերից, մարզպետերից, ովքեր ընտրությունների ժամանակ կարող են իրենց համար խոչընդոտներ առաջացնել:
Կարդացեք նաև:
Իտալիայում նավաբեկությունը ավելի քան 50 ներգաղթյալի կյանք է խլել
Ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու զինտեխնիկան. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դի...
Պետբյուջեի միջոցներից կհոգան նորաստեղծ խորհրդի անդամների ծախսերը. «Ժողովուրդ»
Երկարաժամկետ հեռանկարում չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությ...