Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը եւ նրա դուստրը՝ Մերի Յոլյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Նրանց ուղարկած ծանուցման մեջ նշված է․ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»։
Կարդացեք նաև:
Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար
Փակ են լինելու փողոցներ. հայտարարություն
BMW-ն և Volkswagen-ը փակում են գործարաններն ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող դետալների պակասի...
Ի՞նչ նպատակով է Առողջապահության փոխնախարարը «շտապ գործուղվել» Նիդերլանդներ. «Ժողովուրդ»