Թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա, երկուսի վիճակը ծանր է. «Le Figaro»

Թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր է: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ, որի շրջանակներում հանդիպել են սիրողական երկու ակումբներ՝ Turquoise-ը և ՀՄԸՄ-ն։

Թուրք երկրպագուները դժգոհ են եղել իրենց թիմի 2։0 հաշվով պարտությունց և դանակներով հարձակվել են հայկական «ՀՄԸՄ» ակումբի ֆուտբոլիստների վրա։

«Սա հարձակում է ռասսայական խտրականության հողի վրա». դեպքն այսպես է մեկնաբանել «Le Figaro»-ի տնօրենի տեղակալը` Ժան- Կրիտստոֆ Բյուսսոնը։