ԱՄՆ դեսպանատուն, այդ աջակցությունը միայն Հայաստանին է՞ հասնում, ինչո՞ւ Ադրբեջանին նույնկերպ չեք աջակցում. Վահե Սարգսյան

Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաց նամակ` անկեղծ ցանկությամբ

ԱՄՆ Պատվարժա’ն դեսպան և դեսպանատուն,

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը   պատասխանել է Հ1֊ի հարցմանը, կապված ԱԴԾ ղեկավար Ալ. Բորտնիկովի` Արևմուտքին ուղղված մեղադրանքների հետ։

Պատասխանում նշված է. «Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ»:

«Հիմա բաց նամակս` ցանկության սոուսով

Պատվարժա’ն ԱՄՆ դեսպանատուն,

այդ աջակցությունը միայն Հայաստանին է՞ հասնում, ինչո՞ւ Ադրբեջանին նույնկերպ չեք աջակցում, որ մի Նիկոլ Փաշինյան էլ էնտեղ դառնա ղեկավար։ Էդ ի՞նչ խտրականություն է։ Բա էդ բարիքը ինչի՞ միայն հայ ժողովուրդը վայելի։ Միթե՞ ադրբեջանցիներն արժանի չեն ժողովրդի ծոցից ծնված ժողովրդավար առաջնորդ ունենալու, ինչու՞ եք միայն ՀՀ քաղաքացիների պահանջներին արձագանքում։

Պատվարժա’ն դեսպան և դեսպանատուն,

խնդրում եմ, որ այս բացը շտապ շտկեք, Ադրբեջանը պետք է ժամ առաջ ունենա Նիկոլ Փաշինյանի նման ժողովրդավար ղեկավար։ Մենք հավատում ենք, որ  ԱՄՆ֊ն կշարունակի մնալ իբրև արդարության փարոս, իսկ Ադրբեջանի ժողովուրդն արժանի է ունենալու Նիկոլ Փաշինյանի նման հաշվետու և ժողովրդավար առաջնորդ»։