Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերտերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ սա վերջին մի քանի ժամվա մեջ երրորդ հրաժարականն է։ Այսօր Փաշինյանի որոշմամբ արդեն պաշտոնից ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Ազատման դիմում ներկայացնելու մասին լուրերը հաստատել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ մամուլի, հրաժարականների այս շքերթը կապված է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։