Ինչ եղանակ է սպասվում ապրիլի 25-ին

Ապրիլի 25-ին Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Օդի ջերմաստիճանը Երևանում՝

գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +23+25, երեկոյան՝  +15+17

Հանրապետության հյուսիսային շրջաններում ապրիլի 25-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: