Արզականում կստեղծվի 18 աշխատատեղ` 90 հազար դրամ միջին աշխատավարձով

ՀՀ կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

Ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ կատարելով 120 մլն ՀՀ դրամի ներդրում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 18 աշխատատեղ` 90 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Արտադրանքի ծավալները կկազմեն 50 մլն ՀՀ դրամ, որից 20 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։