«2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 7-րդ համարը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը հայտարարագրել է նաև 5 մլն դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներում տարեվերջին ունեցել է 1 մլն 453 հազար դրամից ավելի գումար։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտը կազմել է 22 մլն 847 հազար դրամից ավելի, որից 17 մլն 886 հազար դրամը ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ։
Ռուբեն Ռուբինյանը կրթությամբ միջազգայնագետ է։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում և Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճաններ քաղաքականության, անվտանգության և եվրոպագիտության ոլորտներում։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ Տարբեր տարիներին եղել է կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ։ Մինչև 2018 թվականը աշխատել է «Արարատ Նյուզ»-ում, «Բեթքոնստրակտ»-ում և թարգմանություններ է իրականացրել «Թումո»-ի համար։ 2018 թվականին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ»։
