Երեխաների դեմ հանցագործությունների թվի աճ կա: Դրանց գերակշիռ մասը կազմում են սեռական բնույթի հանցագործությունները: Աճել են նաև ընտանեկան բռնության դեպքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը:
«Կա կարծրատիպ, որ ընտանեկան բռնությունը տղամարդու կողմից իրականացված բռնությունն է, բայց պատկերը մի փոքր այլ է, որովհետև մենք ունենք նաև կանանց կողմից տղամարդկանց նկատմամբ բռնություն»:
Դավիթ Թումասյանը միևնույն ժամանակ նշում է, որ միանշանակ չի կարելի ասել, որ բռնության դեպքերն են շատացել, որովհետև աճել են նաև բացահայտումների և դիմելիության ցուցանիշները:
Կարդացեք նաև:
Եթե Զելենսկին Պուտինի հետ համաձայնագիր չստորագրի, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել. Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՊՀ երկրների ղեկավարներն Աստանայում
Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին
Ռուս-ուկրաինական բանակցությունների 4֊րդ փուլը՝ այսօր․ ինչ սպասել