«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Արամ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Հարգելի ՀՀԿ պատգամավորներ /չգիտեմ, ովքեր են այս գրառումս կարդում/: Ինչպիսի հարցեր էլ դուք այսօր տաք, ինչպիսի ելույթներ էլ ունենաք, միեւնույն է, արժանանալու եք անեծքների, ծաղրի եւ ատելության խոսքի: Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ՝ հայտարարելով, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու: Նիկոլի ընտրություններից մի քանի օր, առավելագույնը՝ մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի, եւ ձեր խոսքն ընկալելի կլինի: Արեք այդպես, եթե ուզում եք շարունակել քաղաքական գործունեությունը: Եթե չեք ուզում, արեք հերթական հիմարությունը եւ ցասման ու ատելության նոր ալիք բարձրացրեք:
P.S. Կրկին շեշտեմ, որ ոչ մեկին չեմ համակրում՝ պարզապես սա իմ համեստ վերլուծության արդյունքն է:
Կարդացեք նաև:
Թագուհի Թովմասյանը սահմանամերձ Ճամբարակի ակտիվ կանանց հետ քննարկել է համայնքի խնդիրներին ու դրանց լո...
Թագուհի Թովմասյանը անդրադարձել է Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալությանը, համարելով շատ վատ նախադե...
ԱԺ պատգանավոր Թագուհի Թովմասյանն ահազանգում է.
Շնորհակալություն, ձեր աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվելու համար