Իրավունք

ՏԻՄ-երը վերականգնել են 86 միլիոն 269 հազար 663 դրամ

Հայաստանի Հանրապետությանքննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչևհոկտեմբերի 31-ը շարունակել էտարբեր բնագավառներումդրսևորած կոռուպցիոն բնույթիհանցագործության դեպքերիհանգամանքներիբազմակողմանի, օբյեկտիվ, լրիվքննությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմիցկատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքայինստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում, որպես պետությանը պատճառված վնասվերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ: Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակողդեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերովպատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը: 33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչարդարացման՝ գործուն զղջալու հիմքով: Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որնամբողջությամբ վերականգնվել է: Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկադրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել ենմեղադրանքներ: Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչականև դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնմանուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին [Կարդալ ավելին]

Արա Մինասյանը որպես մեղադրյալ չի հրավիրվել Քննչական կոմիտե. փաստաբաններն արձագանքում են

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝ Նյու-Յորք փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան [Կարդալ ավելին]

Կաշառք ստանալու պահին ոստիկանները պաշտոնատար անձանց են բռնել (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի [Կարդալ ավելին]

Վաղարշապատի տնտեսության կառավարման ոլորտում արձանագրված չարաշահումների հետևանքով պատճառվել է 590 մլն ՀՀ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ [Կարդալ ավելին]

Մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Մեղրիի նախկին քաղաքապետի և [Կարդալ ավելին]

Ծեծել է, այնուհետ փորձել բռնաբարել. 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի՝ [Կարդալ ավելին]