Համաներման շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

1.  «Նուբարաշեն» ՔԿՀ – 28

2.  «Արթիկ» ՔԿՀ – 33

3.  «Վանաձոր» ՔԿՀ – 13

4.  «Վարդաշեն» ՔԿՀ – 54

5.  «Գորիս» ՔԿՀ – 12

6.  «Հրազդան» ՔԿՀ – 27

7.  «Աբովյան» ՔԿՀ – 22

8.  «Սևան» ՔԿՀ – 143

9.  «Կոշ» ՔԿՀ – 51

10. «Արմավիր» ՔԿՀ – 52

11.  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ընդհանուր ազատ է արձակվել 451 դատապարտյալ։