Կորոնավիրուսի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգի առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածք ալիգատոր է մտել, գրում է Daily Mail պարբերականը։
Քլիֆորդ Սոսիս անունով տեղի բնակիչներից մեկը համացանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ալիգատորը դանդաղորեն մոտենում նախկինում բազմամարդ, սակայն այս օրերին ամայացած առևտրի կենտրոնին։
«Երևում է` բնությունն արդեն սկսում է վերադառնալ Հարավային Կառոլինայի Միրթլ Բիչ (Myrtle Beach)»,- նշում է տղամարդը տեսանյութում։
Կայքի փոխանցմամբ՝ սա Միացյալ Նահանգներում «կենդանիների վերադարձի» առաջին դեպքը չէ․ հայտնի է, որ մի շարք այլ նահանգներում կենդանիները պարբերաբար հայտնվում են այն վայրերում, որոնք սովորաբար բնակեցված են մարդկանցով։
Կարդացեք նաև:
ՎԻԴԵՈ․ ՖՈՏՈ․ Վահագն Խաչատուրյանը երդվեց և ստանձնեց նախագահի պարտականությունները
Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ․ Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր...
Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն...
Ֆրանսիայից պատվիրակություն կժամանի Հայաստան