ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ալիգատորը շրջում կարանտինի հետևանքով ամայացած առևտրի կենտրոնի հարակից տարածքում (տեսանյութ)

Կորոնավիրուսի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգի առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածք ալիգատոր է մտել, գրում է Daily Mail պարբերականը։

Քլիֆորդ Սոսիս անունով տեղի բնակիչներից մեկը համացանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ալիգատորը դանդաղորեն մոտենում նախկինում բազմամարդ, սակայն այս օրերին ամայացած առևտրի կենտրոնին։

«Երևում է` բնությունն արդեն սկսում է վերադառնալ Հարավային Կառոլինայի Միրթլ Բիչ (Myrtle Beach)»,- նշում է տղամարդը տեսանյութում։

Կայքի փոխանցմամբ՝ սա Միացյալ Նահանգներում «կենդանիների վերադարձի» առաջին դեպքը չէ․ հայտնի է, որ մի շարք այլ նահանգներում կենդանիները պարբերաբար հայտնվում են այն վայրերում, որոնք սովորաբար բնակեցված են մարդկանցով։