Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր Բուժաշխատողի օրն է։
Արդեն 19 տարի շարունակ հունիսի 21-ին նշում ենք բուժաշխատողների մասնագիտական տոնը։ Բայց այս տարի առանձնահատուկ պետք է ընդգծենք մեր վերաբերմունքը սիրելի բժիշկների նկատմամբ։
Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ նշել, որ ողջ աշխարհի բնակչության ապագան կախված է այն բոլոր բժիշկներից, ովքեր այս համավարակի դեմ պայքարի առաջնագիծ են դուրս եկել, բարձր պատասխանատվությամբ ու համառ պայքարով շարժվում են դեպի հաղթանակ։ Համավարակը կհաղթահարենք նաև մենք, վստահ եմ դրանում…
Սիրելի՛ բուժաշխատողներ, ցանկանում եմ ձեզ ամուր առողջություն և որ գնահատված լինեք ավելի, քան երբևէ… Խոնարհվում եմ բոլորիդ առաջ մեկ առ մեկ։
Կարդացեք նաև:
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Աննա Վարդապետյանը բնակարան է նվեր ստացել, ևս 3-ն ամուսինն ունի. Գլխավոր դատախազի թեկնածուի ունեցվածք...
Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը. Արցա...
22 նոր և մահվան 1 դեպք մեկ օրում. Կորոնավիրուսը Հայաստանում