ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր, կողմ էլ քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել:
Նշենք, որ Տաթևիկ Բարսեղյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է:
Կարդացեք նաև:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է ցուցաբերում իր հրաժարականը պահանջողների նկատմամբ. ԱԺ պատ...
Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Փառուխի և Խրամորթի շրջաններից
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրին իրենց սեղաններին