ԱԺ-ն Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր, կողմ էլ քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել:

Նշենք, որ Տաթևիկ Բարսեղյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է: