Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու ներուկրաինական կարգավորման խնդիրները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ, հաշվի առնելով Ալիևի վերջին այցը Ուկրաինա, քննարկվել են ներուկրաինական կարգավորման հարցերը, որոնք «դադարել են Կիևի ապակառուցողական գծի պատճառով»։ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերով։