Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց։ Ամբաստանյալներից Լուսինե Ավետյանն էլ արդարացվեց։
Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Կարդացեք նաև:
Հրդեհ Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում. տարհանվել է 10 բնակիչ
«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը անդրադա...
Բրյուսել կատարած այցի ժամանակ պատրաստակամություն հայտնեցինք շարունակել մշտական համագործակցությունը.Թ...