Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ռուսական օկուպացիոն զորքերի զանգվածային հանցագործությունները համարում է ցեղասպանություն։ Այս մասին Զելենսկին ասել է ամերիկյան CBS News հեռուստաալիքի Face the nation հաղորդմանը տված հարցազրույցում։
«Իրականում սա ցեղասպանություն է: Ամբողջ պետության և ժողովրդի ոչնչացումը: Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք: Մենք ունենք 100-ից ավելի ազգություն: Մենք խոսում ենք այս բոլոր ազգությունների ոչնչացման մասին: Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք և մենք չենք ցանկանում ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը: Սա է պատճառը, թե ինչու են մեզ ոչնչացնում, և դա տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայում: Հետևաբար, սա մի ամբողջ պետության խոշտանգումն է»,- ասել է Զելենսկին:
Կարդացեք նաև:
ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել...
Մշտական բնակչության թվաքանակը նվազել է. տխուր պատկեր. «Ժողովուրդ»
Երբ աշխատանքը անմնացորդ նվիրումն է