Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում։
Դա տեղի է ունեցել Մոնրեալի մրցաշարի առաջին տուրում, որտեղ նրա մրցակիցը արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 45 րոպե և ավարտվել է 7:6, 5:7, 6:3 հաշվով։ Խաչանովն իր ակտիվում ունի նաև 154 պարտություն։ Նա այս պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում 28-րդն է՝ 1395 միավորով։
Մոնրեալի մրցաշարում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթ թենիսիստներ Մարին Չիլիչ-Բորնա Չորիչ դիմակայության հաղթողը։
Կարդացեք նաև:
ԱԺ ամբիոնը չեմ լքելու, իրականացնում եմ քաղաքական ակցիա… Թագուհի Թովմասյան
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում. Ռուբեն Վարդանյան
Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ-ն զգուշացնում է