ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է 2023 թվականի պետական ֆինանսավորման մասին օրինագիծը՝ 1,7 տրիլիոն դոլարի չափով։ Նախատեսվում է դրանից 44,9 մլրդ դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հայտնում է Reuters-ը։
Օրինագծով առաջարկվող ֆինանսավորման ընդհանուր գումարը նախորդ տարվա ընթացքում հատկացված ֆինանսական միջոցներին գերազանցում է շուրջ 1,5 տրիլիոն դոլարով։
Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարները նախատեսում են ընդունել օրինագիծը և այն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրման ուղարկել մինչև շաբաթվա վերջ։
Կարդացեք նաև:
ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի․ «Ժողովուրդ»
Առաջիկա օրվա եղանակի տեսություն
Քննիչ հանձնաժողովին անլուրջ են վերաբերվում. հանձնարարականները մնացել են անկատար. «Ժողովուրդ»
Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չ...