ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցների շուրջ 45 միլիարդ դոլար հատկացնել

ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է 2023 թվականի պետական ​​ֆինանսավորման մասին օրինագիծը՝ 1,7 տրիլիոն դոլարի չափով։ Նախատեսվում է դրանից 44,9 մլրդ դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, հայտնում է Reuters-ը։

Օրինագծով առաջարկվող ֆինանսավորման ընդհանուր գումարը նախորդ տարվա ընթացքում հատկացված ֆինանսական միջոցներին գերազանցում է շուրջ 1,5 տրիլիոն դոլարով։

Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարները նախատեսում են ընդունել օրինագիծը և այն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրման ուղարկել մինչև շաբաթվա վերջ։