Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի (բացի Արտաշատ քաղաքից), Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։
Կարդացեք նաև:
Արարատ Միրզոյանը եռօրյա աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում
Բաբկեն Դանոյանի բանաստեղծությունները նրա զուսպ, ազնիվ, համեստ հոգու գաղտնարանների բանալիներն են
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների նախագահներից