Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 3-ին, 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -5- 7, վաղը ցերեկը՝ +1+3։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -16 -20, ցերեկը՝  -4 -7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -13 -16 ցերեկը՝ -4 – 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -6 – 9, ցերեկը՝ -2+ 1,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -13 -17,  ցերեկը՝ -4 -7,

Լոռիում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -1 +3,

Տավուշում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +1 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -16 -20, ցերեկը` -5 -8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ -3 +1,

Արարատում՝ գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ + 2 + 4,

Արմավիրում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +2 + 4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14 -17, ցերեկը՝ -4 -7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +2 +5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-4,  ցերեկը՝ +6 + 9,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -1 +4,

Արցախում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +4+ 8: