Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը շարունակում է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհու բարեկամուհին, ով այս պահին հիվանդանոցում խնամում է նրան:
«Դեռեւս վիճակը գնահատվում է ծանր, այլ բան ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ Լուսինե Կիրակոսյանի բոլոր կոլեգաները եւ բարեկամները մշատապես հետաքրքրվում եւ շատ անհանգստացած են նրա առողջության վատթարացման համար»,-նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Կարդացեք նաև:
Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհին քարաթափումը մաքրվել է, այն երկկողմանի երթևեկելի է
Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանա...
ԵՀԽ 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատ արձակելու համար
Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել «մեթամֆետամին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ