Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ Նա հիշեցրել է, որ այսօր՝ 23։00-ին, տեղի է ունենալու ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որին հնարավոր է հետևել նաև առցանց։
Նշենք, որ այն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Հավելենք, որ հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Կարդացեք նաև:
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ռուբեն Վարդանյանը պարենային անվտանգության հարցեր է քննարկել արտադրող ընկերությունների ներկայացուցիչն...
Վաղը 10-12 ժամով կդադարեցվի Երևանի և Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը
Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66