Հայաստանում կրկին վարժական հավաքներ կանցկացվեն

Հայաստանում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ նախատեսվում է վարժական հավաքներ անցկացնել:

Տեղեկացանք, որ վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 2059 քաղաքացի, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Նշվում է, որ հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով. հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով.

Կան հետևյալ փուլերը․

ա. 2023 թվականի հոկտեմբերի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1048 քաղաքացի, որոնցից 951-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 45-ը` ավագ ենթա­սպայական կազմի, 52-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: