Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ կոչում, որին արժանանում են նվիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Բժշկությունն էլ սոսկ գիտություն չէ, այլ նախ և առաջ մարդու հանդեպ սրտացավ հոգածություն, մարդասիրություն: Իսկ երբ բժիշկները նաև մարտական ուղի են անցել, անցել պատերազմի բովով և խաղաղ պայմաններում նույն պատրաստակամությամբ պայքարում են հիվանդ բուժառուների առողջությունը վերականգնելու համար, ուրեմն կարելի է վստահ լինել, որ արդյունքը դրական է լինելու:
Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով երախտիքի խոսք ուղղել Կենտրոնական զինվորական հոսպիտալի այն բժիշկներին, ովքեր արել են անկարելին իմ առողջությունը վերականգնելու համար: Շնորհակալություն ձեզ, սիրելի բժիշկներ՝ սրտացավ վերաբերմունքի և այն հոգատարության համար, որ այս ընթացքում ցուցաբերել եք: Ամեն ինչից առաջ դուք ունեք ապրելու և աշխատելու սեփական բանաձևը՝ կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ: Իսկ եթե կա կարեկցանք, ապա մեծ է բուժման հավանականությունը և արդյունավետությունը: Խորին խոնարհում:
Հոսպիտալի Անոթային վիրաբուժության բաժանմունքի պետ, ծառայության ղեկավար, փոխգնդապետ Արման Հակոբյան:
Հոսպիտալի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի պետ, գնդապետ Իշխան Գալստյան
Հոսպիտալի Վնասվածքաբանության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լևոն Ժամագործյան:
Վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ Միշա Մաղաքելյան:
Հրաշալի մասնագետ, իր գործի նվիրյալ , սրտաբան Կարինե Զոհրաբյան
Շնորհակալություն՝վնասվածքաբանության և անեսթեզիայի բաժանմունքների բուժանձնակազմերին:
Առանձնակի շնորհակալությունս՝ ջերմ ու հոգատար Սուսաննա Ղարիբյանին՝ ցուցաբերած կարեկից ու բարեխիղճ վերաբերմունքի համար: Այն սրտացավության համար, որ նա դրսևորում է Կենտրոնական զինվորական հոսպիտալ այցելող յուրաքանչյուր բուժառուի հանդեպ , սկսած շարքային զիվորից, մինչև զոհված զինծառայողների հարազատներ:
Անսահման շնորհակալություն:
Ասյա Աթոյան