Շնորհակալություն, Բժիշկ

Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ կոչում, որին արժանանում են նվիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Բժշկությունն էլ սոսկ գիտություն չէ, այլ նախ և առաջ մարդու հանդեպ սրտացավ հոգածություն, մարդասիրություն: Իսկ երբ   բժիշկները նաև մարտական ուղի են անցել, անցել պատերազմի բովով և խաղաղ պայմաններում նույն պատրաստակամությամբ պայքարում են հիվանդ բուժառուների  առողջությունը վերականգնելու համար, ուրեմն կարելի է վստահ լինել, որ արդյունքը դրական է լինելու:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով երախտիքի խոսք ուղղել   Կենտրոնական զինվորական հոսպիտալի այն բժիշկներին, ովքեր արել են անկարելին իմ առողջությունը վերականգնելու համար: Շնորհակալություն  ձեզ, սիրելի բժիշկներ՝  սրտացավ վերաբերմունքի և այն  հոգատարության համար, որ այս ընթացքում ցուցաբերել եք: Ամեն ինչից առաջ դուք ունեք ապրելու և աշխատելու սեփական բանաձևը՝ կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ: Իսկ եթե կա կարեկցանք, ապա մեծ է բուժման հավանականությունը և արդյունավետությունը:  Խորին խոնարհում:

Հոսպիտալի  Անոթային վիրաբուժության բաժանմունքի  պետ, ծառայության ղեկավար, փոխգնդապետ Արման Հակոբյան:

Հոսպիտալի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի պետ, գնդապետ Իշխան Գալստյան

Հոսպիտալի Վնասվածքաբանության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լևոն Ժամագործյան:

Վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ Միշա Մաղաքելյան:

Հրաշալի մասնագետ, իր գործի նվիրյալ , սրտաբան Կարինե Զոհրաբյան

Շնորհակալություն՝վնասվածքաբանության և անեսթեզիայի բաժանմունքների  բուժանձնակազմերին:

Առանձնակի շնորհակալությունս՝ ջերմ ու հոգատար Սուսաննա Ղարիբյանին՝  ցուցաբերած կարեկից ու բարեխիղճ վերաբերմունքի համար: Այն սրտացավության համար, որ նա դրսևորում է Կենտրոնական զինվորական հոսպիտալ այցելող յուրաքանչյուր բուժառուի հանդեպ , սկսած շարքային զիվորից, մինչև զոհված զինծառայողների հարազատներ:

Անսահման շնորհակալություն:

Ասյա Աթոյան