Հունվարի 26-ին, ժամը 21։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում մերկասառույցի պատճառով բեռնատարն արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար, որանք շարունակել են ընթացքը:
Կարդացեք նաև:
Ինչ հարցեր են քննիչները տվել պատգամավորներին. մանրամասներ փակ հարցաքննությունից. «Ժողովուրդ»
Նոր որոշում. արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժները ևս կատեստավորվեն
Թագուհի Թովմասյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը