Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող «ՆՈՐԴ-ԲԵՏՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ տարածքում առկա ապօրինի խորքային հորից կատարում է ջրառ, իսկ բետոնի շաղախի արտադրությունն ու չորանոցի կաթսան աշխատում են առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ստորերկրյա ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը։
Նշանակվել են ընդհանուր՝ 800.000դր. չափով վարչական տուգանքներ:
Կարդացեք նաև:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյա...
2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին. ինչ է կատարվ...
Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին
Հակոբ Սիմիդյանի ու մյուս ՔՊ-ականների միջև լարվածություն կա. «Ժողովուրդ