Արցախի Պաշտպանության նախարարությունը առաջնագծում հակառակորդի հերթական ակտիվացման մասին հայտարարություն է տարածել։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:
«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեսագրություն է ներկայացրել, որտեղ երևում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:
Կարդացեք նաև:
Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան
Երկարաժամկետ հեռանկարում չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությ...
Ռեկտոր Դարբինյանից փորձում են ազատվել սանիկի միջոցով. «Հրապարակ»