Արցախի Պաշտպանության նախարարությունը առաջնագծում հակառակորդի հերթական ակտիվացման մասին հայտարարություն է տարածել։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:
«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեսագրություն է ներկայացրել, որտեղ երևում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:
Կարդացեք նաև:
Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը և վերահաստատել իր աջակցությունը ուղիղ շփումների շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր մարտի 1-ն է. ոչ մի սպանություն բացահայտված չէ. «ժողովուրդ»
Դեղորայք, մանկական կեր․ Կարմիր Խաչի միջնորդությամբ 10 տոննա հումանիտար բեռ է տրամադրվել Արցախին
Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությու...