Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարների շուրջ իրենց քննարկումները `միջազգային օրակարգի առանցքային հարցերի լուծման վերաբերյալ կարծիքների փոխանակումը զարգացնելով, ինչն արդեն նույն օրը հեռախոսազրույցում արել են ՌԴ եւ ԱՄՆ նախագահները:
Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ ռուսական կողմը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքի խստիվ պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Կիեւի իշխանությունների կողմից Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրականացումը:
Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ոլորտի որոշ հարցեր, այդ թվում հետագա շփումների ժամանակացույցը:
Կարդացեք նաև:
ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
ՎԻԴԵՈ․ ՖՈՏՈ․ Վահագն Խաչատուրյանը երդվեց և ստանձնեց նախագահի պարտականությունները
ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում գլխավոր հարցերի շուրջ դոփում են տեղում. ՌԴ պատվիրակության ղեկավ...