Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:
Կարդացեք նաև:
ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ...
Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին. Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ա...
Պուտինն ու Միշելը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել