Մինչ իրավապահ համակարգը փնտրում է «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, նրան պատկանող ընկերության դեմ դատարան նոր հայցեր են ներկայացնում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ըներությունից գանձել 25 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է Լեւոն Սարգսյանը:
Կարդացեք նաև:
Կրթության զարգացման հեռանկարները ոչ պետական դպրոցների համագործակցությամբ
ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակել
Նախարարները գալիս են գնում, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների խնդիրը չի լուծվում.ԱԺ պատգամ...
Հետևողական եմ լինելու, որպեսզի մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը. ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմաս...