Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ջերմանիս-Վեդի» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 07.00-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Վեոլիա Ջուր ՓԲԸ