Ահազանգ. քաղաքացին ձորն է ընկել

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը (մոտ 10 մ), ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածին, ով հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ: