Անի Սմբատյանը թողնում է մշակույթի նախարարի խոսնակի պարտականություններն ու վերադառնում գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքին: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Անի Սմբատյանը մշակույթի նախարարի մամուլի քարտուղար էր նշանակվել 2018 թ. մայիսի 24-ին, իսկ մինչ այդ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղարն էր:
«Սիրելի գործընկերներ,
Վերադառնում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և շարունակելու եմ կատարել նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում Լիլիթ Մակունցին հետաքրքիր և արդյունավետ աշխատանքային 5 ամիսների համար, որ անցկացրի ՀՀ մշակույթի նախարարությունում։ Ձեռք բերեցի նոր ընկերներ և ծանոթացա ոլորտի ներկայացուցիչների հետ։
Վստահ եմ՝ կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»,-գրել է Անի Սմբատյանը։