«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմաբ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Armtimes.com–ի տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր: Այսօրվանից ՔԿՀ-ներում համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար:
Կարդացեք նաև:
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքն...
Ավելի քան 6 ժամով հոսանքազրկվելու են Երևանի և 5 մարզերի բազմաթիվ հասցեներ
Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-9 աստիճանով
ԵՊՀ-ն պետք է վերանայի իր որոշումը. Տարոնն ունի կրթություն ստանալու իրավունք. Թագուհի Թովմասյան