Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր առավոտյան համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից։
Այստեղից տեղեկացրին նաև, որ Արկադի Վարդանյանի պատժաչափը կրճատվել է և նա համաներմամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 2014 թ․ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում և ճանաչվել է մեղավոր:
Կարդացեք նաև:
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում. վարչապետ Իրակլի Ղարիբա...
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է մշակվում
Փաշինյան-Պուտին հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել. «Հրապարակ»
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. նոր մանրամասներ