Ֆելիքս Ցոլակյանը՝ ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուն կլինի Շիրակի մարզում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:

Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը` նշելով, որ մինչ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումներ էին իր` ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին, հիմա արդեն այդ հարցը հստակեցվել է: