Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվելու են ընտրակեղծարարությամբ իշխանությունը Հայաստանում ապօրինաբար յուրացրած ՀՀԿ-ական խմբավորման նախագծած տարբերակով՝ այդ խմբավորման հարմարության չափանիշներին համապատասխանող ապօրինաբար ընդունված սահմանադրության և ընտրական օրենսգիրքի հիման վրա ու այդ ապօրինությունների համահեղինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս հարցերում փորձառու հին կազմով: Հնի ու նորի միջև, այսպիսով, սահմանազատման գիծը քաշված չէ՝ հնի նորացման ճանապարհը կառուցվել էր նախապես: Այսինքն՝ անկախ արդյունքներից հայաստանյան իշխանության լեգիտիմացումն իրականում դեռևս տեղի չի ունենալու…»:
«Հնի ու նորի միջև սահմանազատման գիծը քաշված չէ». Արման Մելիքյան
