Մի′ կրկնիր իմ, Շարմազանովի և այլոց սխալները․ Արմեն Աշոտյանը՝ Հրաչյա Հակոբյանին

«Հրաչյա Հակոբյանը չունի քաղաքական կյանքի մեծ փորձ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀկ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառանալով Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե ինքը որպես ընդդիմություն տեսնում է «Լուսավոր Հայաստան»-ին և այլ ուժերի, բայց ոչ ՀՀԿ-ին։

«Շատ լավ է, որ այդ երիտասարդ տարիքում տարբեր գործընթացների շնորհիվ Հրաչյան դարձել է պատգամավոր, վստահ եմ՝ նա կունենա շանս՝ երդվելու որպես պատգամավոր, դառնալու ավելի փորձառու, շատ ավելի խոհեմ, ինչպես ես. երբ մտա խորհրադարան՝ մի կերպի մեջ էի, իսկ հիմա, սխալներիս վրա սովորելով, այլ կերպի մեջ։

Իմ թիվ մեկ խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի′ կրկնիր իմ, Շարմազանովի և այլոց սխալները, թույլ մի տուր, որ ուրիշներն էլ կրկնեն այդ սխալները, որովհետև չափից շատ գոռոզամտությունը որևէ լավ բանի չի բերում»,- ասաց Աշոտյանը։