Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաստը, որ Հայաստանում ամենազարգացած ոլորտներից մեկը, եթե ոչ առաջինը սպորտն է, վերահաստատվում է, ամեն միջազգային ու հեղինակավոր մրցարշարերից հետո, երբ մեր մարզիկները փայլուն արդյունք են ցուցաբերում: Ասվածից անմասն չմնաց նաև վերջերս Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների ներկայացվածությունը, որտեղ Սիմոն Մարտիրոսյանը դառնալով աշխարհի չելմպիոն, սահմանեց նաև կրկնակի ռեկորդ:
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց նաև Գոռ Մինասյանը, ով 3 արծաթե մեդալ վաստակեց:
Նմանատիպ հաղթանակների մեջ իրենց դերակատարությունն ունեն ինչպես մարզիկներն այդպես էլ մարզիչները, սակայն չենք կարող նաև այս պարագայում չառանձնացնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտացավ և հետևողական վերաբերմունքը՝ մեր մարզիկներին և առհսարակ սպորտի ոլորտին:
Փաստ է, որ մարզիկների լիարժեք մարզումների համար հարկավոր են նպաստավոր պայմաններ, իսկ այդ պայմանները Հայաստանում ստեղծվել են հենց Ծառուկյանի ջանքերի շնորհիվ: Անվիճելի է, որ լավ մարզիկը ամեն դեպքում կարողանում է իր պոտենցիալն իրացնել, սակայն հարց է, դա անում է սեփական դրոշի ներքո, թե օտար: Ու հենց այս համատեքստում էլ, անուրանալի է Ծառուկյանի ներդրումը, ում շնորհիվ է, որ հայկական եռագույնի ներքո են հանդես գալիս մեր ուժեղագույն մարզիկները, ովքեր ուշադրության և վերաբերմունքի պակաս երբեք չեն զգացել, որպեսզի իրենց բախտը փորձեն այլ երկրների հավաքականներում հանդես գալու կամ առհասարակ երկրից գնալու դեպքում:
Սպորտը դա թիմային գաղափարի գեներացման հարթակ է, որտեղ առանձնանում է ցանկացած պետության թիմային և պետականամետ մտածողության արտահայտման ունակությունը: Դա շատ կարևոր հանգամանք է միջազգային ասպարեզներում որպես պետություն հանդես գալու ժամանակ, առավելևս երբ արտաքին մարտահրավերների առկայության պարագայում կարևոր է միասնական գործելու ունակության կարողությունը:
Վստահ ենք, որ նմանատիպ հաղթանակները, որոնք վաղուց արդեն օրինաչափություն են դարձել, կշարունակեն այդպիսին մնալ, իսկ դրա գլխավոր նախապայմանն անխոս ղեկավար մարմնի՝ ՀԱՕԿ-ի, սրտացավ և հոգատար վերաբերմունքն է»: