«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ
Դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները։
Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։
Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը` հանուն որի պայքարում ենք բոլորս։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։
Անհրաժեշտ է` անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անելու։
Համոզված եմ, որ միասնական ուժերով և Ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։
Ժամանակն է` տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է։
Ձեր` Վահե Էնֆիաջյան»։