Գյուտարար Մայք Հյուն, որն առավել հայտնի էր որպես «Խելագար» Մայք եւ որը պնդում էր, որ Երկիրը հարթ է, զոհվել է իր ինքնաշեն հրթիռով թռիչքից հետո, գրում է TMZ-ը:
Հայտնի սիրողական գյուտարարը թռել է դեպի երկինք իր իսկ պատրաստած ինքնաշեն հրթիռով Բարսթոուի մերձակայքում (Կալիֆոռնիա), այնուհետեւ ընկել ու մահացել:
Լրագրող Ջասթին Չեփմենն իր թվիթերյան էջում տեղադրել է ողբերգական անկման տեսանյութը, որում երեւում է՝ ինչպես է վկաների աչքի առաջ զոհվում գյուտարարը:
Mad Mike Hughes just launched himself in a self-made steam-powered rocket and crash landed. Very likely did not survive. #MadMike #MadMikeHughes pic.twitter.com/svtviTEi8f
— Justin Chapman (@justindchapman) February 22, 2020