Շոու՞, թե՞… Հանքերում ստուգումներ՝ աշխատասենյակներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ստուգել ցորենի, ալյուրի, մեդիա գովազդի եւ հանքարդյունաբերության ոլորտները: Հանձնաժողովը ուսումնասիրությամբ փորձելու է ներկայացնել շուկայի իրական պատկերը՝ տնտեսվարող սուբյեկտներից մինչեւ կենտրոնացվածության աստիճան, գերիշխող դիրք ու հակամրցակցային համաձայնություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որհանձնաժողովը հունվարի 21-ի նիստում է քննարկել հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին հարցը: Նույն օրը քննարկվել է նաեւ ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու մասին հարցը:

Ինչպես հայտնի է,հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային եւ ոչ պարենային ապրանքների շուկաներում, նաեւ տնտեսության այն ոլորտներում, որոնցում կա բարձր կենտրոնացվածություն, եւ հասարակության կողմից պարբերաբար մտահոգություններ են բարձրացվում՝ այդ ոլորտում առկա մրցակցային իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ այդ ոլորտներիցենցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտները: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտները այդ շուկաների կառուցվածքի, կենտրոնացվածության աստիճանի գնահատման, հնարավոր անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին հայտնաբերելու, հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու, օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու, նաեւ մրցակցային իրավիճակը գնահատելու նպատակով:

Բայց սրան զուգահեռ նկատենք, որ հանձնաժողովը դեռեւս 2018 թվականի մարտին, երբ հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն էր, վերջինիս հանձնարարականի հիման վրա ուսումնասիրել է ցորենի եւ ալյուրի շուկաները: Այս ուսումնասիրությունից հետոհանձնաժողովը հայտարարեց, որ ոլորտի կենտրոնացվածության աստիճանը նվազել է, եւ տնտեսվարողների թիվն ավելացել է: Բայց, կարծես թե,հանձնաժողովի ներկայիս ղեկավարությանը չեն գոհացրել Շաբոյանի կատարած ուսումնասիրության արդյունքները, եւ հանձն է առել ունեցած ռեսուրսները օգտագործել այս ոլորտըկրկին ուսումնասիրելու համար:

Ամենաուշագրավն այն է, որ ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում հայտնվել են հանքարդյունաբերող ընկերությունները: Ավելին, հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հույսունի, որ կարող է ուսումնասիրության ընթացքում պարզելհանքերի իրական սեփականատերերին. չէ՞որ տարածված կարծիք կա, որ հանքերի մեծ մասն ունի մի քանի սեփականատեր, կամ էլ իրական սեփականատերերը թաքնված են:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի խնդիր կա, որին բախվել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովըը: Հայտնի է, որ հանք շահագործող բազմաթիվ ընկերություններ գրանցված են օֆշորային երկրներում, ինչը դժվարացնում էհանձնաժողովի մասնագետների հարցումների պատասխանները ստանալու գործընթացը. ՏՄՊՊՀ-ն ստիպված է լինում այլ գործիքներ կիրառել, որպեսզի ստանա այդ պատասխանները:

Թե հանքարդյունաբերության ոլորտում հանձնաժողովը երբ կավարտի ստուգումները, դեռեւս հայտնի չէ: Բայց մեզ հայտնի դարձավ, որ այն իրականում պայմանավորված է տեղեկությունների հավաքագրման հետ:

Ի դեպ, տեղեկացնենք, որօրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել էր, թե ինչու կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը:

«Մենք ընդունել ենք տարբեր օրենքներ, որոնցից է «Ընդերքի իրական սեփականատերերի մասին»օրենքը, բայց օրենքն ընդունելը մի բան է, վերջում պարզվում է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան դա անելու: Հիմա՝ հունվարի 30-ին, մենք պետք է արդեն ունենայինք հանքերի իրական սեփականատերերի տվյալները: Սկզբնական ժամկետը նոյեմբերի 30-ն էր, հետո հետաձգվեց հունվարի 30-ը: Չկա այդ ցանկը դեռ, եւ բնականաբար, մենք պետք է այդ հարցերը տանք: Եթե մենք դա չենք կարողանալու անել, ավելի լավ է՝ ի սկզբանե ասենք՝ մենք տեխնիկապես այս ժամկետի մեջչենք տեղավորվում»,- ասել էր Թունյանը:

Սակայն ի պատասխան Թունյանի հարցին՝ ֆինանսների նախարարն արձագանքել էր. «Իրականում ես տեղեկատվություն չունեմ, չեմ կարող հիմա ներկայացնել: Եթե հայտնի լիներ, որ այդ հարցը մենք այստեղ քննարկելու ենք, ենթադրում եմ, որմենք ավելի պատրաստ կլինեինք պատասխանել»: Ասել է թե՝ հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու կառավարության խոստումն այդպես էլ մնում է օդում կախված:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ արդյոք կհաջողվի՞ՏՄՊՊՀ-ին բացահայտել հանքերի իրական սեփականատերերին: Հետաքրքրիր է, թե ինչպես են ՏՄՊՊՀ մասնագետներըստուգելու այդ շուկայի կառուցվածքը, գնահատելու կենտրոնացվածության աստիճանը, հայտնաբերելու հնարավոր անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին, բացահայտելու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին իրենց աշխատասենյակներում՝ համակարգչի առաջ նստած:

Պարզ է, որիրենց պահանջած փաստաթղթերը հանքերը կներկայացնեն խմբագրված՝ իրենց շահերից ելնելով: Այսքանից հետո հավանականությունը քիչ է, որ ՏՄՄՊՀ-ն ի վիճակի կլինի պարզելու օբյեկտիվ իրականությունը: Արդյոք ՏՄՄՊՀի համար հասանելի՞ է հանքի շահագործման ողջ գործընթացի թափանցիկությունը՝ ընդհուպ մինչեւ հանքահանման պրոցեսը: Մեզ մնում է հավատալ, որ ՏՄՊՊՀ-ի կողմից այս վերահսկողական գործունեությունը նպատակային է եւ շոու չէ:

Աղբյուրը՝  armlur.am